28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Վրաստանում զբոսաշրջության ոլորտը 2020 թվականին լիովին կազատվի հարկերից: Այս մասին հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան:
Ինչպես Գախարիան նշել է ետճգնաժամային ծրագրի ներկայացման ժամանակ, զբոսաշրջության ոլորտում աշխատող ընկերությունների եկամտահարկերի գանձումը հետաձգվելու է մինչև տարեվերջ:
«Զբոսաշրջության ոլորտում գործող ընկերությունների եկամտահարկերի գանձումը հետաձգվելու է 9 ամսով՝ մինչև տարեվերջ: Մենք չենք կարող խոստանալ որևէ մեկի եկամտի գանձման ամբողջական չեղարկում, բայց հնարավոր է խոսել հետաձգման և հետագա, աստիճանաբար վճարման սխեմաների մասին», - ասել է Գախարիան: