կարևոր
1726 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-07 15:56

Փաշինյանը վստահեցնում է՝ Հայաստանի և Իրանի հարաբերությունները դինամիկ զարգանում են

Փաշինյանը վստահեցնում է՝ Հայաստանի և Իրանի հարաբերությունները դինամիկ զարգանում են

Հայաստանի և Իրանի հարաբերությունները դինամիկ զարգանում են: Այս մասին ԱԺ-ում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ տարեկան զեկույցի ներկայացման ավարտին՝ պատգամավորների հետ հարց ու պատասխանի ընթացքում:

Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստանի և Իրանի հարաբերությունների ներկա մակարդակին, նշել է. «Ես օրերս եմ հեռախոսազրույց ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հետ. մեր երկու երկրներն ունեն շատ լավ հարաբերություններ, դրանք դինամիկ զարգանում են»: 

Օրերս  Հայաստանի  և  Իրանի  ղեկավարների  միջև  կայացած  հեռախոսազրույցի  ընթացքում  կողմերը  գոհունակություն  էին  հայտնելոր  չնայած  հաղորդակցության  ոլորտում  ժամանակավոր  սահմանափակումներիներկու  երկրները  շարունակում  են  առևտրատնտեսական  համագործակցությունը: