կարևոր
1605 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-07 15:45

Մխիթարյանի գործակալը հերքում է լուրերը, թե հայ կիսապաշտպանը դիմել է «Արսենալ»-ին

Մխիթարյանի գործակալը հերքում է լուրերը, թե հայ կիսապաշտպանը դիմել է «Արսենալ»-ին

Հենրիխ Մխիթարյանի գործակալը հերքում է լուրերն այն մասին, որ հայ կիսապաշտպանը դիմել է «Արսենալ»-ին՝ իրեն բաց թողնելու խնդրանքով: Այս մասին գրել է Pagineromaniste-ը։

«Մխիթարյանը ոչ մի հաղորդագրություն չի ուղարկել «Արսենալ»-ին իրեն ազատ արձակելու վերաբերյալ: Դա սուտ է: Սխալ լուրերն այս շրջանում անընդունելի են»,-ասել է Ռայոլային։

Ավելի վաղ լուրեր կային, որ Մխիթարյանն իր գործակալին հայտնել է, որ ինքն ուզում է մնալ Հռոմում, և Ռայոլան պետք է բանակցի «Արսենալ»-ի հետ: Հայ կիսապաշտպանին դուր է գալիս աշխատանքը մայրաքաղաքային ակումբում և մարզիչ Ֆոնսեկայի հետ:

Մխիթարյանի վարձակալության պայմանագիրը «Ռոմա»-ի հետ նախատեսված էր մինչև հունիսի 30-ը: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջնությունը դադարեցված է, և վերսկսվելու հստակ ժամկետներ չկան, բայց Պետրաչիի բանակցության արդյունքում Մխիթարյանը թիմում կմնա մինչև մրցաշրջանի ավարտը` անկախ նրանից, թե երբ այն կավարտվի:      

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանի սկզբում «Արսենալ»-ից վարձավճարով տեղափոխվեց «Ռոմա»: Ֆուտբոլիստն այս ընթացքում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: