01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, մայիսի 11-ից Թբիլիսի ելումուտը կթույլատրվի: Այս մասին վարչապետը հայտարարեց կառավարության այսօրվա նիստում՝ ետճգնաժամային ծրագրի ներկայացման ժամանակ. գրում է Aliq.ge կայքը:
«Երկուշաբթի օրվանից Թբիլիսիի մուտքի և ելքի հետ կապված բոլոր տեսակի սահմանափակումները վերացվում են: Սա չի նշանակում, որ պարետային ժամի ընթացքում հնարավոր է մուտք գործել կամ դուրս գալ մայրաքաղաքից»,- հայտարարեց Գախարիան:
Նա նաև նշել է, որ կորոնավիրուսային պանդեմիայից հետո երկիրը կսկսի ընդունել արտասահմանցի զբոսաշրջիկներին հուլիսի 1-ից, բայց դա պահանջում է կառավարության կողմից մանրակրկիտ աշխատանք: