կարևոր
1240 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-07 14:01

Արցախում ավարտին են մոտենում COVID-19-ի հայտնաբերման լաբորատորիայի կառուցման աշխատանքները

Արցախում ավարտին են մոտենում COVID-19-ի հայտնաբերման լաբորատորիայի կառուցման աշխատանքները

Արցախի Հանրապետությունում ավարտին են մոտենում «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում պետական միջոցներով իրականացվող 800 քմ ընդհանուր մակերեսով ՊՇՌ (Պոլիմերազային շղթայական ռեակցիա) լաբորատորիայի շինարարական և կահավորման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Նորաբաց լաբորատորիայում հնարավոր կլինի կարճ ժամկետում կատարել տարբեր մանրէների և վիրուսների, այդ թվում՝ COVID-19 վարակի հայտնաբերման մի շարք հետազոտություններ:

Նախատեսվում է լաբորատորիան համալրել համապատասխան գույքով և սարքավորումներով և կարճ ժամկետում հանձնել շահագործման: