կարևոր
1070 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-07 13:53

Արցախի ՄԻՊ­-ին հասցեագրված դիմումների 96 տոկոսը դրական լուծում է ստացել

Արցախի ՄԻՊ­-ին հասցեագրված դիմումների 96 տոկոսը դրական լուծում է ստացել

Արցախի մարդու իրավունքների պաշտպանին քաղաքացիների կողմից դիմումների քանակը աճել է։

Մայիսի 7-ին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ ներկայացնելով 2019 թվականի ԱՀ ՄԻՊ-ի գործունեության և մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության վիճակի վերաբերյալ տարեկան հաղորդումը։

2019 թվականին ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը ստացել է 234 դիմում 378 քաղաքացուց, իսկ 2018 թվականին՝ 138 դիմում 159 քաղաքացուց։  2019 թվականին Պաշտպանի լիազորություններին է վերաբերել դիմումների 31 տոկոսը։

«Դիմումներից ամենաշատը ներկայացվել են սոցիալական ապահովության իրավունքի հարցով՝ 22 տոկոս, սեփականության իրավունքի հարցով՝ 17 տոկոս, աշխատանքային իրավունքի հարցով ՝ 11 տոկոս և արդար դատաքննության և անձնական ազատության իրավունքների հարցով՝ 11 տոկոս և այլն»,- ասաց Բեգլարյանը։

ԱՀ ՄԻՊ-ի խոսքով՝ դիմումների մոտ 40 տոկոսը ներկայացվել է խոցելի խմբերի կողմից՝ 99 դիմում, որտեղ 9 տոկոսը բաժին է ընկնում զինծառայողներին, 7-ական տոկոս՝ ազատությունից զրկված և հաշմանդամություն ունեցող անձանց և այլն։ Դիմումների 96 տոկոսը դրական արդյունք է ստացել, 4 տոկոսը՝ բացական»,- ասաց Բեգլարյանը՝ հավելելով, որ բացասական արդյունք ստացած դիմումների մասով աշխատանքները շարունակվում են։