24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունում հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը:
Խմբակցության ղեկավարը լրագրողներին հայտնել է, որ զրույցի առանցքում եղել են Արցախի հարցը եւ դրա շուրջ մտահոգություններն ու շահարկումները: Մարուքյանը հանդիպման վերաբերյալ շատ մանրամասներ չի հայտնել, բայց ասել է՝ Արցախի հիմնախնդրի հետ կապված մտահոգություն այս պահին չունի:
Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանը նախօրեին նույն թեմայի վերաբերյալ զրուցել է նաեւ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: