01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը պատրաստ կլինի մինչև այս տարվա սեպտեմբեր ամիս, դրանից հետո կսկսվեն հանրային քննարկումներ, սակայն ամբողջական նախագիծը կներկայացվի հաջորդ տարի: Այս մասին ԱԺ-ում ասել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պաատասխանելով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հարցին:
Մակունցը հիշեցրել է, որ նախարարությունը 2019-ին հայտարարել էր, թե պատրաստվում է ստեղծել աշխատանքային խումբ՝ սահմանադրական փոփոխությունների փաթեթի շուրջ աշխատելու համար: Նա հետաքրքրվեց, թե աշխատանքներն ինչ փուլում են:
Բադասյանը տեղեկացրել է, որ աշխատանքներն ընթանում են: «Հիմա աշխատում ենք հայեցակարգի մշակման վրա, որը պետք է նախնական տեսքով պատրաստ լինի մինչև սեպտեմբեր, դրանից հետո հանրային քննարկումներ սկսվեն, և արդեն հաջորդ տարի ներկայացվի սահմանադրական փոփոխությունների նախագիծն ամբողջական»,-ասել է նախարարը:
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ֆիզիկապես նիստեր չեն անցկացնում, սակայն տեսակապի միջոցով ամեն շաբաթ ընթանում են նիստեր՝ բավականին ինտենսիվ, բոլոր ուղղություններով: Նախարարի կարծիքով՝ հիմա արդեն նշմարվում է, որ սահմանադրական փոփոխությունները բավական մեծ շրջանակ են ընդգրկելու: