01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Լեհաստանի խորհրդարանն ընդունեց առաջիկայում սպասվող նախագահական ընտրությունների քվեարկությունը փոստի միջոցով անցկացնելու նախագիծը: Այս մասին հաղորդում է ТАСС-ը ։
Մայիսի 7-ին Սեյմում՝ ստորին պալատում, կայացած քվեարկության ժամանակ «Օրենք և արդարություն» իշխող կուսակցությանը հաջողվել է հավաքել անհրաժեշտ ձայներ, որպեսզի հաղթահարի նախօրեին Սենատի՝ վերին պալատի, կողմից նախագծի վրա դրված վետոն: Սենատի արգելքի դեմ և փոստի միջոցով քվեարկությունն անցկացնելու օգտին հանդես է եկել 236 պատգամավոր, որից 213-ն աջակցել է, իսկ 11-ը ձեռնպահ մնացել: Այժմ օրենքը պետք է հաստատի նախագահը: Դրանից հետո Լեհաստանում հնարավոր կլինի կազմակերպել նախագահական ընտրությունների քվեարկությունը՝ առանց ընտրատեղամասեր գնալու:
Ամեն դեպքում, նախապես պլանավորված մայիսի 10-ի ընտրությունները չեն կայանա, քանի որ, կորոնավիրուսով պայմանավորված, նախապատրաստական աշխատանքներն ամբողջությամբ արված չեն, դրանից բացի փոստի միջոցով քվեարկություն կատարելու նախագծի ընդունումը ձգձգվեց: Նախատեսվում է, որ քվեարկությունը կկազմակերպվի հունիսին: