17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 11 հազար 231-ով՝ ընդհանուրը դառնալով 177 հազար 160՝ արձանագրված երկրի բոլոր շրջաններում: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները:
Երկրում ապաքինվածների թիվն ավելացել է 2 հազար 476-ով՝ ընդհանուրը դառնալով 23 հազար 803: Վերջին մեկ օրում մահացել է 88 մարդ, ընդհանուր առմամբ երկրում մահացել է 1625 վարակված:
Նշվում է, որ նոր վարակվածների 48.7 տոկոսի մոտ ախտանշաններ չեն եղել: Նոր դեպքերի զգալի մասը գրանցվել է Մոսկվայում:
Այսպիսով, Ռուսաստանը վարակվածների թվով աշխարհում դառնում է 5-րդ երկիրը՝ շրջանցելով Գերմանիային, Ֆրանսիային: Վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է, այնուհետև Իսպանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան: