27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Թուրինին «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Պաուլո Դիբալան ապաքինվել է կորոնավիրուսից: Այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը:
Արգենտինացին, ով «Յուվենտուս»-ի կազմում առաջին ֆուտբոլիստներից էր, որը վարակվել էր, այժմ կրկնական թեստ է հանձնել, որոնց պատասխանները բացասական են եղել: Ֆուտբոլիստը և իր ընկերուհին վարակվել էին դեռևս մարտի 21-ին:
Ընթացիկ մրցաշրջանում Դիբալան «Յուվենտուս»-ի կազմում մասնակցել է 34 խաղի և խփել է 13 գնդակ:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իտալիայի առաջնությունը դադարեցվել է մարտի 13-ին:Վերսկսվելու դեպքում այն կանցկացվի առանց հանդիսականների: