18.05.2022
|
||
---|---|---|
USD | 457.49 +2.63 | |
GBP | 567.15 +0.08 | |
EUR | 481.19 +2.90 | |
GEL | 156.14 +2.80 | |
RUB | 7.22 +0.04 |
Իսրայելի կառավարությունը մայիսի 7-ից մեղմացրել է կարանտինի սահմանափակումների որոշ մասը: Իրենց աշխատանքը վերսկսել են առևտրի կենտրոնները, շուկաները, մարզասրահները: Այս մասին հայտնում է «Վեդոմոստի»-ն:
Բացվում են բացօթյա շուկաները, իսկ փակ տարածքներով առևտրի կենտրոններն ու մարզասրահները պետք է պահպանեն անվտանգության կանոնները: Մասնավորապես, նշվում է, որ փակ տարածքում յուրաքանաչյուր 20 քմ տարածքի համար պետք է մեկ մարդ լինի, անհրաժեշտ է պահպանել 2 մետր սոցիալական հեռավորություն, կատարել սանիտարահիգիենիկ խիստ միջոցառումներ: Հանվում ե նբացօթյա տարածքում աղոթքների հետ կապված սահմանափակումները: Լողափեր թույլատրվում է գնալ միայն սպորտով զբաղվելու նպատակով:
Իսրայելում կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 27-ին: Երկրում ընդհանուր առմամբ, մայիսի 6-ի տվյալներով վարակվել է 16 հազար 314 մարդ, որից 10 հազար 527-ն առողջացել է, 238-ը՝ մահացել: