կարևոր
1435 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-07 11:39

Դոնալդ Թրամփը համավարակի ազդեցությունը համեմատել է Նյու Յորքի ահաբեկչության հետ

Դոնալդ Թրամփը համավարակի ազդեցությունը համեմատել է Նյու Յորքի ահաբեկչության հետ

ԱՄՆ-ում 1 մլն 200 հազարից ավելի կորոնավիրուսով վարակվածության դեպք է գրանցվել, մահերի թիվն էլ անցել է 73 հազարից: Վարակն այստեղ չի նահանջում, հետևաբար վարակաբանների խումբը, որը ներկայում աշխատում է Սպիտակ տան հովանու ներքո, չի լուծարվի: «Euronews»-ը նշում է, որ այդ մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Ես, անկեղծ ասած, չէի պատկերացնում, թե այս մարդիկ ինչ ազդեցություն ունեն: Ինձ զանգահարեցին մարդիկ, որոնց նկատմամբ մեծ հարգանք ունեմ, և ընդգծեցին, որ այս թիմի գործունեությունն, անկասկած, պետք է շարունակվի: Այն, ինչ մեզ հետ տեղի է ունենում, մեր պատմության մեջ ամենավատ բանն է: Դա ավելի վատ է, քան հարձակումը Փերլ Հարբորի վրա, դա ավելի վատ է, քան Նյու Յորքի ահաբեկչությունը»,-նշել է ԱՄՆ նախագահը:

«The Associated Press»-ը տեղեկացնում է, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի նախկին տնօրեն Թոմ Ֆրիդենի կանխատեսումներով, մինչև ամսվա վերջ ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվը կարող է հասնել 100 հազարի: