կարևոր
1491 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-07 11:37

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառումը

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառումը

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառումը։ Շահառու են բարձր տեխնոլոգիաների ոլորտի այն տնտեսավարողները, որոնք՝

  •  համապատասխանում են «ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում նշված չափանիշներին,
  •  հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում չունեն հարկային և վարկային ժամկետանց պարտավորություններ,
  •  հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամսվա ընթացքում դրամաշնորհ չեն ստացել ԲՏԱ նախարարությունից։