27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագրեր պարգեւատրելու մասին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողներ եւ Արցախյան ազատամարտի վետերաններ պարգեւատրվել են պետական բարձր պարգեւներով` Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության ու խիզախության, հայրենիքի պաշտպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար:
Ակտիվ ու բեղմնավոր աշխատանքի, Արցախի Հանրապետության զարգացման եւ անվտանգության ապահովման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պետական բարձր պարգեւների եւ կոչումների են արժանացել պետական համակարգի եւ տարբեր ոլորտների մի խումբ երախտավորներ: