կարևոր
1129 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-07 10:51

Երևանի Հաղթանակի կամրջից 39-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է

Երևանի Հաղթանակի կամրջից 39-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է

Մայիսի 6-ին՝ ժամը 21:25-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ոստիկանները կանխել են Սամվել Մ.-ի (ծնված 1981 թ.) ինքնասպանության փորձը: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնի բաժին: