կարևոր
1374 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-07 10:44

ԱԱՏՄ-ի կորոնավիրուսով վարակված երկու աշխատակիցներն արդեն առողջ են. Աշոտ Ասատրյան

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի՝ կորոնավիրուսով վարակված երկու աշխատակիցներն արդեն առողջ են:

* Նոր վարակակիրներ և մեկուսացվածներ տեսչականը, բարեբախտաբար, չունի։

* Ռիսկային խմբում գտնվող աշխատակիցները հեռավար են աշխատում:

* Այս պահի դրությամբ սահմանային հսկիչ կետերից հոսպիտալացվել է 217 մարդ:

* Մայիսի 4-ին սահմանափակումների մեղմացումից հետո տարբեր տնտեսվարողների նկատմամբ վերահսկողությունը դրվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վրա, բացառությամբ հանրային սննդի կետերի»։