կարևոր
1490 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-07 10:35

ՀՌՀ-ն կհատկացնի 10 տեղ բուժաշխատողների դիմորդ երեխաներին

ՀՌՀ-ն կհատկացնի 10 տեղ բուժաշխատողների դիմորդ երեխաներին

Հայ-Ռուսական համալսարանը որոշում է կայացրել COVID-19 համավարակի դեմ պայքարող և մեր կյանքերը փրկող բուժաշխատողների երեխաներին համալսարանի հաշվին հատկացնել 10 տեղ՝ 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության համար՝ դիմորդի ընտրած ուղղությունով։

«Ընդունելության մրցույթը վերոնշյալ տեղերի համար կիրականացվի առանձին ընթացակարգով։

Խորին Երախտագիտությամբ մեր երախտավոր բժիշկների և բուժաշխատողների հանդեպ»,-ասված է հաղորդագրության մեջ: