կարևոր
1603 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-07 10:19

Երկրները կրկին կարող են կարանտինի վերադառնալ, եթե մեղմացումները ճիշտ չիրականացնեն

Երկրները կրկին կարող են կարանտինի վերադառնալ, եթե մեղմացումները ճիշտ չիրականացնեն

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը նախազգուշացրել է, որ երկրները կարող են կրկին վերադառնալ կարանտինային ռեժիմի, եթե սահմանափակումների մեղմացումը չիրականացվի փուլային եղանակով, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:

Օնլայն ճեպազրույցի ընթացքում Գեբրեյեսուսը նշել է, որ կորոնավիրուսի համավարակն, ի վերջո, կնահանջի, սակայն այլևս երբեք հնարավոր չէ վերադառնալ նախկին վիճակին:

ԱՀԿ-ի ղեկավարը երկրներին ուղեցույցներ է տրամադրել՝ կապված տնտեսության վերաբացման հետ՝ հարկավոր է հաշվի առնել նոր դեպքերի նվազումը և վստահ լինել, որ առողջապահական համակարգը կարող է որոշել, մեկուսացնել և բուժել կորոնավիրուսի նոր դեպքերը: ԱՀԿ-ի ղեկավարը նաև ընդգծել է առողջապահական համակարգում ներդրումների կարևորությունը: