կարևոր
2087 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-07 10:03

Վարչապետի որոշմամբ ստեղծվել է «Պետական միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման» հանձնաժողով

Վարչապետի որոշմամբ ստեղծվել է «Պետական միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման» հանձնաժողով, որի նպատակն է ունենալ միջոցառումների կազմակերպման ռազմավարություն, որը բխելու է ՀՀ կառավարության կրթական և մշակութային գերակայություններից: Հանձնաժողովի աշխատանքների արդյունքում մենք կունենանք իրենց բովանդակությամբ իրապես տարբերվող միջոցառումներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Ի դեպ, հանձնաժողովի կազմը դեռ աշխատանքային խմբի ձևաչափով իրականացրել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 105-րդ տարելիցին նվիրված միջոցառման գեղարվեստական և կազմակերպչական աշխատանքները և այժմ զբաղված է հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպչական աշխատանքներով»,-գրել է Աղաջանյանը: