Պարետի նոր որոշմամբ Վարդենիս համայնքում գործող ելքի և մուտքի սահմանափակումները երկարաձգվում են: Այս մասին տեղեկանում ենք պարետի որոշումից:
«Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման հավելվածի 7-րդ կետով՝
1. Պարետի՝ 2020 թվականի ապրիլի 21-ի N 48 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման 3-րդ կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝ «Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և գործում է մինչև 2020 թվականի մայիսի 9-ը՝ ժամը 23։59-ը»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: