19.05.2022
|
||
---|---|---|
USD | 459.4 +1.91 | |
GBP | 571.03 +3.88 | |
EUR | 484.07 +2.88 | |
GEL | 157.33 +1.19 | |
RUB | 7.4 +0.18 |
ԱՄՆ-ում սպանվել է Փիթսբուրգի համալսրանի պրոֆեսորը, որը Covid-19-ի հետազոտության մեջ «կարեւոր բացահայտման շեմին էր»։ Այս մասին հայտնել են Փիթսբուրգի համալսրանից, հաղորդում է CNN-ը։
Համալսրանի պրոֆեսոր Բինգ Լյուինի գլխին, վզին, իրանին եւ վերջույթներին հրազենային վնասվածքներով գտել են իր տանը։
Ոստիկանության հաղորդմամբ պրոֆեսորի տնից ոչ հեռու գտնվել է մարդասպանի մարմինը, որը սպանելով Լյուին, վերադարձել է ավտոմեքենայի մոտ եւ ինքնասպան եղել։ Ոստիկանությունը կարծում է, որ տղամարդիկ ճանաչել են միմյանց։
Համալսարանը հրապարակել է հայտարարություն, որում ասվում է․
«Խորապես վշտացած ենք Բինգ Լյուի՝ հետազոտողի եւ գործընկերոջ ողբերգական մահվամբ։ Բինգը SARS-CoV-2 վարակի հիմքում ընկած բջջային մեխանիզմները հասկանալու համար շատ կարեւոր բացահայտումների շեմին էր»,-ասված է համալսարանի հայտարարությունում։
Համալսարանի բժշկական դպրոցի անդամները իրենց նախկին գործընկերոջը նկարագրում են որպես ականավոր հետազոտողի, եւ խոստանում են ավարտին հասցնել Լյուի հետազոտությունը՝ որպես «հարգանքի տուրք նրա գիտական գերազանցությանը: