կարևոր
1739 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-06 23:55

Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ

Հանրապետության տարածքում՝  մայիսի 7-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ 

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում մայիսի 7-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ։ Գիշերը կդիտվի +10, ցերեկը՝ +17, երեկոյան՝ +15 աստիճան տաքություն: