20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Ոստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Արթիկի Անկախության և Տուֆագործների փողոցների խաչմերուկից ոստիկանություն բերման ենթարկեցին նույն փողոցի 36-ամյա մի բնակչի՝ մեքենայով հանդերձ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Մեքենայի զննության պահին բերման ենթարկվածը իրավապահներին ներկայացրել է սուր հոտով, դեղնականաչավուն, մանրացված չորացված զանգված։ Ըստ նրա՝ հայտնաբերվածը մարիխուանա է, ինքն է քաղել օգտագործելու համար։
Նշանակվել է փորձաքննություն։
Նախապատրաստվում են նյութեր։