29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Կրասնոդարի երկրամասում կորոնավիրուս է հայտնաբերվել 7 ամսական երեխայի մոտ: Այս մասին հայտնել են տարածաշրջանի օպերատիվ շտաբից, հաղորդում է ТАСС-ը։
«Վերջին մեկ օրվա ընթացքում երկրամասում կորոնավիրուս է հայտնաբերվել՝ 97 մարդու մոտ, այդ թվում՝ 4 երեխա։ COVID-19-ը հայտնաբերվել է Սոչիում՝ յոթ ամսական, 6 եւ 11 տարեկան երեխաների եւ կովկասյան շրջանում 12-ամյա երեխայի մոտ»,-ասված է շտաբի հաղորդագրությունում:
Իշխանությունների տվյալներով՝ Կրասնոդարի երկրամասում կորոնավիրուս է հայտնաբերվել է 1534 մարդու մոտ, նրանցից 88-ը երեխաներ են, 17 հիվանդ ծանր վիճակում է: Ամենատարեց հիվանդը 93 տարեկան է: