կարևոր
1086 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-06 21:32

Արցախում շարունակվում են հակահամաճարակային միջոցառումները

Արցախում շարունակվում են հակահամաճարակային միջոցառումները

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխանցմամբ՝ ԱԻՊԾ փրկարար ուժերի վարչության ՀՓՄ հրշեջ-փրկարարների կողմից մայրաքաղաքում շարունակվում են հակահամաճարակային միջոցառումները: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

«Այսօր ախտահանման աշխատանքներ են իրականացվել Թումանյան, Նելսոն Ստեփանյան, Գարեգին Նժդեհ, Վազգեն Սարգսյան փողոցների բանուկ հատվածներում և Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակում»,-նշված է հայտարարությունում: