27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց՝ աշխատակազմում հաստատված դեպք կա։ Խոսքն իմ մասին է։ Ֆեյսբուքյան գրառմամբ այս մասին տեղեկացրել է ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի օգնական Քնարիկ Հարությունյանը:
«Որևէ խնդիր չեմ տեսնում չբարձրաձայնելու, հատկապես, երբ որոշ լրատվականներ արդեն հասցրել են առանց ինձ հետ համաձայնեցնելու սխալ տեղեկատվություն տարածել։ Ցավոք, ինձ մոտ COVID-19 է հաստատվել, երեկ: Ես սկսել եմ ջերմել մայիսի երկուսին: Ինչպես գրում են որոշ լրատվականներ, որ տեւական ժամանակ ջերմել եմ, ճիշտ չէ: Հավատացեք, ես գիտակցում եմ իմ պատասխանատվության չափը, բացի դրանից, շատ լավ գիտեք, որ ԱԺ-ում ամեն օր կատարվում է ջերմաչափում։ Ես նույնիսկ մեծ ցանկության դեպքում չէի կարող ջերմությամբ ԱԺ շենք մտնել, թույլ չէին տա։
Ինչպես արդեն նշեցի, ջերմել եմ մայիսի 2-ին, շաբաթ օրը և այդ մասին տեղյակ եմ պահել իմ անմիջական ղեկավարին։ Որոշում ենք կայացրել, որ չեմ ներկայանա աշխատանքի, մինչև պարզենք պատճառները։ Վերջին անգամ աշխատանքի եմ եղել ապրիլի 30-ին՝ հինգշաբթի օրը։ Այդ ժամանակ չէի կարող ենթադրել, որ միգուցե արդեն վարակված եմ: Հաջորդը, որոշ լրատվականներ գրել են, որ ԻՆՏԵՆՍԻՎ մասնակցել եմ պետաիրավական հանձնաժողովի նիստին։ Դահլիճում եղել եմ մոտ 5-10 րոպե, տեսագրությունը կա։ Ինչպես եմ վարակվել. շփում եղել է ապրիլի 28-ին և 29-ին արդեն վիրուսը կրող մարդու հետ: Այդ պահին բնականաբար, հաստատված չի եղել COVID 19-ը վերջինիս մոտ: Երբ շաբաթ օրը սկսեցի ջերմել, ինքնամեկուսացել եմ, հետո դիմել բուժօգնության։ Ես ֆիզիկապես լավ եմ, հոգեպես՝ ճնշված։ Հիվանդությունը թեթև է անցնում, առանց էական բարդությունների։
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր բժիշկներին, դուք ֆանտաստիկ լավն եք։ Առողջ եղե՛ք»,-գրել է Հարությունյանը։