Մայիսի 6-ին խորհրդարանում օրը սկսվեց կորոնավիրուսային հիվանդության կանխարգելիչ միջոցառումներով:
ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ աշխատակազմում կորոնավիրուսով վարակվելու դեպք է արձանագրվել, այնուհետեւ նիստը շարունակվեց բնականոն հունով: Քննարկում, քվեարկություն, այնուհետեւ վարչապետն ԱԺ-ում ներկայացրեց կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: Գործադիր-խորհրդարան հարցուպատասխանը մեկնարկեց, որի ժամանակ վարչապետն անդրադառձավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին, որը խնդրեց ներկայացնել Լավրովի եւ Հասանովի հայտարարությունների վերաբերյալ դիրքորոշումը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաեւ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից Էրիկ Գրիգորյանի ազատման պատճառին:
Մանրամասները՝ տեսանյութում: