կարևոր
4411 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-06 19:08

59 տարեկանում հանկարծամահ է եղել օրթոպեդ-ինժեներ Մկրտիչ Գինոսյանը

59 տարեկանում հանկարծամահ է եղել օրթոպեդ-ինժեներ Մկրտիչ Գինոսյանը

Այսօր առավոտյան կյանքից հեռացել է օրթոպեդ-ինժեներ Մկրտիչ Գինոսյանը: Բժիշկ, ով բազմաթիվ պրոթեզավորումներ է արել և դարձել առաջին հերթին վիրավոր զինվորների, այդ թվում՝ Ապրիլյան պատերազմի վիրավոր հերոսների, ոչ միայն ամենավստահելի բժիշկն, այլև՝ հոգեբանն ու ընկերը:

Aysor.am-ը փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանից տեղեկացել է՝ Մկրտիչ Գինոսյանը մահացել է առավոտյան, իր աշխատավայրում:

«Առավոտյան սովորականի պես գնացել է պրոթեզարան, սուրճ է խմել: Ես դեռևս մանրամասների չեմ տիրապետում, ինձ զանգեցին, ասացին՝ ժամը 11-ի կողմերը վատ է զգացել, ջուր է ուզել: Շտապօգնություն են կանչել… Ծնկել է, մահացել… Չգիտեմ, երևի ինֆարկտ է եղել», - պատմել է Սարգիս Ստեփանյանը:

Մկրտիչ Գինոսյանը ծնվել է 1961 թվականին, օգոստոսի 13-ին կդառնար 59 տարեկան: