կարևոր
1830 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-06 18:25

Անպայման չէ, որ հարաբերությունները սկսեն ու վերջանան կենացներով, յուրաքանչյուրն ունի իր հարցերը. Զոհրաբ Մնացականյանը՝ Լավրովի հայտարարության մասին

Անպայման չէ, որ հարաբերությունները սկսեն ու վերջանան կենացներով, յուրաքանչյուրն ունի իր հարցերը. Զոհրաբ Մնացականյանը՝ Լավրովի հայտարարության մասին

Ինչու այդուհանդերձ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն արեց նման հայտարարություն, ինչո՞ւ հիմա արվեց, արդյո՞ք այն չի պարունակում կոնկրետ մեսիջներ: Այս մասին այսօր Ազգային ժողովում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին հարցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը՝ անդրադառնալով Լավրովի հայտարարությանը:

«Արդյոք որևէ կապ եք տեսնում այդ հայտարարոյթան և ռուսական մասնակցությամբ ընկերությունների վերաբերյալ քրեական գործերի հետ կապված, կամ որևէ կապ եք տեսնում, քանի որ ակնհայտ է, որ սա քաղաքական քայլ է, որի ենթատեքստն է ինձ շատ մտահոգում»,-հարցրեց պատգամավորը:

Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց հայ-ռուսական հարաբերությունները և նշեց, որ դրանք եղել և մնում են Հայաստանի կարևոր ուղղություններից մեկը: «Այդ ոգու մեջ մենք շարունակում ենք աշխատել ՌԴ գործընկերների հետ, բայց եթե մենք չունենք հարցեր, ուրեմն ավելի խորքային հարց կա: Բնականաբար, ունենք տարբեր հարցեր մեր կողմից, ՌԴ-ի կողմից, ինչպես մնացած բոլոր գործընկերներից, բայց դրանից դարձնել դրամա…»,-ասաց նա և նշեց, որ հարաբերություններն անպայման չէ, որ սկսեն և վերջանան կենացներով, յուրաքանչյուրն ունի իր հարցերը:

«Աշխատում ենք, որպես երկու հավասարազոր գործընկեր, բարեկամ դաշանակից պետություններ»,-ասաց նա:

Արկադի Խաչատրյանը նշեց, որ որևէ մեկը կասկածի տակ չի առնում հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները, բայց հարցն այն է, որ ում էր ուղղված այդ հայտարարության հաղորդագրությունները և Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց. «Կարծեմ հարցը գալիս էր ադրբեջանական աղբյուրից և պատասխանը ուղղված էր ադրբեջանական աղբյուրին»: