կարևոր
2003 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-06 17:34

Քաղաքացին ընկել է բարձրությունից ու մահացել

Քաղաքացին ընկել է բարձրությունից ու մահացել

Մայիսի 6-ին, ժամը 16:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շամբ գյուղի ջրամբարին հարակից տարածքում քաղաքացին ընկել է բարձրությունից և մահացել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: