կարևոր
1844 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-06 17:27

Սուբվենցիոն ծրագրի միջոցներով կնորոգվի Զովաբեր համայնքի կենտրոնական ճանապարհի 170 մ հատվածը

Սուբվենցիոն ծրագրի միջոցներով կնորոգվի Զովաբեր համայնքի կենտրոնական ճանապարհի 170 մ հատվածը

Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքի կենտրոնական ճանապարհի 170 մ հատվածը 2020 թվականի ամռանը հիմնովին կնորոգվի ՀՀ կառավարության տրամադրած սուբվենցիոն ծրագրի և համայնքապետարանի տնտեսած միջոցներով։ Այս մասին տեղեկացնում է Զովաբեր համայնքի ղեկավար` Խաչիկ Բաղդասարյանը։

«Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքի կենտրոնական ճանապարհի մի հատվածը` գյուղամիջից մինչև գերեզմանատուն հասնող մասը, գտնվում է անմխիթար վիճակում: Մոտ 550 մետր երկարությամբ այս հատվածը չի վերանորոգվել ավելի քան 30 տարի: Հատկապես անձրևոտ եղանակին անհարթ հողե ճանապարհը դառնում է գրեթե անանցանելի: Լինելով համայնքի հանգուցյալների հիշատակի միակ վայրը` գերեզմանատան ճանապարհի բարեկարգումը մեր համագյուղացիների համար առաջնային կարևորության հարց է, որը բնակիչների կողմից բազմիցս բարձրացվել է: Նշված ճանապարհի մի հատվածը` մոտ 170 մ, համայնքապետարանի տնտեսած և ՀՀ կառավարության տրամադրած սուբվենցիոն ծրագրի միջոցներով այս ամռանը հիմնովին կնորոգվի»,- նշել է Բաղդասարյանը: