Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 6-ին այցելել է Մեխակավան քաղաք, որտեղ պետական պարգեւներ է հանձնել ՊԲ մի խումբ զինծառայողների՝ Արցախի Հանրապետության սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Նախագահը նաեւ ծանոթացել է զինծառայողների կենցաղային պայմաններին, տվել համապատասխան հանձնարարականներ առկա մի շարք խնդիրների լուծման ուղղությամբ: