կարևոր
1570 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-06 16:42

Մխիթարյանը Ինստագրամի ուղիղ միացմամբ կշփվի հայ երկրպագուների հետ

Մխիթարյանը Ինստագրամի ուղիղ միացմամբ կշփվի հայ երկրպագուների հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ինստագրամի ուղիղ միացմամբ կշփվի երկրպագուների հետ:

Մայիսի 8-ին՝ Երևանի ժամանակով 21։00-ին, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) Ինստագրամի էջի հյուրը Հայաստանին բազում գոլեր պարգևած, աշխարհահռչակ հայ ֆուտբոլիստ, ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանն է, ով ներկայումս խաղում է իտալական «Ռոմա» ակումբի կազմում։

Հարցազրույցը կլինի հայերեն։

Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, իսկ 2015 թվականից՝ ավագը։  Ներկայումս հանդես է գալիս իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբում։ Ունի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում (2012)[7]։ Ութ անգամ (յոթ անգամ անընդմեջ) դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ (2009, 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017 թվականներին)։ Համարվում է Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն՝ 86 խաղում խփած 29 գնդակով։ Հանդիսանում է միակ հայ ֆուտբոլիստը, որը խաղացել է Անգլիայի Պրեմիեր Լիգայում: