կարևոր
2021 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-06 16:47

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել. նոր հանձնաժողով է ստեղծվում

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել. նոր հանձնաժողով է ստեղծվում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել:

Որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով ՝

1. Ստեղծել պետական միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի

2. Պետական հանձնաժողովին՝

1) մշակել և հաստատել հանձնաժողովի աշխատակարգը.

2) յուրաքանչյուր տարի մինչև նոյեմբերի 10-ը մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաջորդ տարվա պետական միջոցառումների ծրագիրը»: