կարևոր
1884 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-06 16:44

Գերմանիայում չեն բացառել արտերկրում իրենց քաղաքացիների հանգիստը կազմակերպելու տարբերակը

Գերմանիայում չեն բացառել արտերկրում իրենց քաղաքացիների հանգիստը կազմակերպելու տարբերակը

Գերմանիայի կառավարության տուրիզմի գծով ներկայացուցիչ Թոմաս Բարաիսը չի բացառել այն, որ իրենց քաղաքացիները ամռանը հանգիստը կկազմակերպեն եվրոպական այլ երկրներում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն։

Ներկայացուցիչի խոսքով, եթե կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը չփոխվի, ապա հանգիստը հնարավոր կլինի կազմակերպել Գերմանիայում կամ հարևան երկրներում:

«Դա վերաբերում է Ավստրիային, Ֆրանսիային, Բելգիային, Լեհաստանին, Նիդերլանդներին, որտեղ կարելի է գնալ ավտոմեքենայով: Բայց ես չէի բացառի Եվրոպայի մյուս շրջանները ևս, օրինակ, Բալեարյան, հունական կղզիներ, եթե իհարկե, այնտեղ նոր դեպքեր չլինեն և կաշխատի բժշկական աջակցություն»,-ասել է նա:

Նշվում է, որ նախորդ շաբաթ Անգելա Մերկելը տեղեկացրել էր, որ այդ հարցը օրակարգային չէ: