կարևոր
1665 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-06 15:29

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի հետ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի հետ

Մայիսի 6-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի հետ:

ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների հասցեագրմանն ուղղված քայլերի շուրջ: Նախարար Մնացականյանն իր բելառուս գործընկերոջը ներկայացրել է ՀՀ Կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերն ու միջոցառումներն՝ ուղղված համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարմանը: 

Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է Հայաստանի և Բելառուսի քաղաքացիների՝ Հայրենիք վերադարձի կազմակերպման և նրանց առջև ծառացած մարտահրավերների արդյունավետ հասցեագրման գործում երկու երկրների ԱԳՆ տարբեր օղակների միջև հաստատված սերտ համագործակցությունը: 

Հայաստանի և Բելառուսի ԱԳ նախարարներն անդրադարձել են երկկողմ օրակարգային հարցերի՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով շարունակել կառուցողական երկխոսությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

Այդ համատեքստում կարևորվել է նաև միջխորհրդարանական հարթակի ներուժի լիարժեք օգտագործումը:

ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում առաջիկայում իրականացվելիք միջոցառումների մի շարք օրակարգային հարցերի: