կարևոր
1372 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-06 15:23

ԱԺ աշխատակազմում կորոնավիրուսով վարակվելու դեպք է արձանագրվել

ԱԺ աշխատակազմում կորոնավիրուսով վարակվելու դեպք է արձանագրվել

Ազգային ժողովի աշխատակազմում կորոնավիրուսով վարակվելու դեպք է արձանագրվել։ ԱԺ նիստի ընթացքում այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Ես առավոտյան ասացի, որ կասկած կա, որ կորոնավիրուսով վարակի դեպք կա Ազգային ժողովում։ Ցավոք սրտի, այդ կասկածը հաստատված է, և մենք Ազգային ժողովի աշխատակազմում վարակակիր ունենք։ Առողջություն ենք մաղթում վարակակրին»,-ասել է Միրզոյանը։

ՀՀ ԱԺ նախագահը կոչ է արել անվտանգության միջոցառումներ ձեռք առնել։ «Ես ուզում եմ ասել, որ դիմակներ և ձեռնոցներ կրելու ոչ մի պարտադրանք չկա, բայց դա նախևառաջ ձեր, ձեր ընտանիքների, հանրային առողջության համար է, եթե հաշվի առնենք, որ դրանով կարող ենք վարակի տարածումը կանխել, այնպես որ կրկին կոչ եմ անում ձեռք առնել անվտանգության միջոցառումները։ Աշխատակազմը նույնպես ձեռք է առնում միջոցառումներ։ Անձը մոկուսացված է, նրա շփման շրջանակը հստակեցված է, նրանք էլ են մեկուսացված, մեզնից ակնալվում է շարունակել բնականոն աշխատանքը՝ ձեռք առնելով անվտանգության համապատասխան միջոցառումներ»,- եզրափակել է ԱԺ նախագահը։