20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Եվրահանձնաժողովը հայտնում է, որ Եվրամիությանը սպասում է աննախադեպ տնտեսական անկում: Ենթադրվում է, որ անդամ երկրներում միագումար ՀՆԱ-ի անկումը կլինի ավելի քան 7 տոկոս: Այս մասին տեղեկացնում է «Euronews»-ը։
Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում և այլ երկրներում մտցվեց կարանտինի ռեժիմ, նախնական ոչ պաշտոնական գնահատականներով կանխատեսվում էր, որ ապրանքների արտադրության և ծառայությունների ոլորտում անկումը կլինի 2,5 տոկոսի չափով: Ավելի ուշ այդ թվերը մի քանի անգամ վերանայվեցին:
Մայիսի 6-ին Եվրահանձնաժողովը հրապարակեց առաջին պաշտոնական կանխատեսումն այն մասին, թե ինչ է սպասում Եվրոպային առաջիկա ամիսներին:
Մասնագետները նշում են, որ տնտեսության վերականգնումը կսկսվի հաջորդ տարի, սակայն «այն թույլ չի տա փոխհատուցել անկումը»: