կարևոր
1659 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-06 15:11

Դատարանը բավարարել է Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը

Դատարանը բավարարել է Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, մայիսի 6-ին հրապարակել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը: Ինչպես տեղեկացնում են դատավոր Արտուշ Գաբրիելյանի աշխատակազմից, դատարանը բավարարել է Միքայել Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։

Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի հարստացման, հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի տվյալները թաքցնելու և առանձնապես խոշոր չափերի հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։ Մինասյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Միքայել Մինասյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։