կարևոր
1310 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-06 15:02

Ծովազարդում կասֆալատապատվի կենտրոնակական փողոցի 500 գծամետր հատվածը

Ծովազարդում կասֆալատապատվի կենտրոնակական փողոցի 500 գծամետր հատվածը

Գեղարքունիքի մարզի Ծովազարդ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում կասֆալտապատվի Զորավար Անդրանիկ փողոցի 500 գծամետր հատվածը: Այս մասին հայտնել է Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանը։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 42 միլիոն 761 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 25 միլիոն 656 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 17 միլիոն 104 հազար դրամը՝ Ծովազարդի համայնքապետարանը: Շինարարական մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերին:

Ծովազարդ համայնքի ղեկավար Արամայիս Ենգոյանի տեղեկացմամբ՝ Զորավար Անդրանիկ փողոցը գյուղի կենտրոնական փողոցն է, որի երկարությունը կազմում է շուրջ 4,6 կլիոմետր, եւ որի հիմնանորոգումը նախորդ տարվա ընթացքում կատարվել է մասնակիորեն: «Սուբվենցիոն  ծրագրով  նախորդ տարի մեզ հաջողվել է հիմնանորոգել  կենտրոնական փողոցի 1 170­մետրանոց հատվածը: Եթե այս տարի էլ դրան ավելացվում է 500 գծամետր երկարությունը՝ 2 700 քառակուսի մետր մակերեսով, ապա մեզ կենտրոնական ճանապարհի ամբողջական հիմնանորոգման համար կմնա եւս 2,9 կիլոմետր: Այն այսօր մեր համայնքի ամենակենսական խնդիրն է դարձել, որի լուծման համար որոշակի ժամանակ ու միջոցներ միջոցներ են անհրաժեշտ»,-խնդիրը ներկայացրել է համայնքի ղեկավարը: