կարևոր
923 դիտում, 1 տարի առաջ - 2020-05-06 14:53

Բրազիլիայում մեկ օրում կորոնավիրուսից մահվան դեպքերի ռեկորդային թիվ է գրանցվել

Բրազիլիայում մեկ օրում կորոնավիրուսից մահվան դեպքերի ռեկորդային թիվ է գրանցվել

Բրազիլիայում մեկ օրում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվն ավելացել է 600-ով, հասնելով՝ 7921-ի։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Բրազիլիայի առողջապահության նախարարությունը, հաղորդում է Gazeta.ru-ն։

Վերջին մեկ օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է վարակի 6935 հաստատված դեպք, այսինքն՝ համաճարակի սկզբից երկրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածների 114 715 դեպք:

Ընհանուր ապաքինվել է 48 221 մարդ ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը: