01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի «Մանչուկ» մանկապարտեզը մասնակի հիմնանորոգման կենթարկվի ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում:
Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանը, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 20 միլիոն 270 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 13 միլիոն 354 հազար դրամը հատկացնելու է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 6 միլիոն 916 հազար դրամը՝ Լճաշենի համայնքապետարանը: Շինարարական մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում:
Լճաշեն համայնքի ղեկավար Կորյուն Մարգարյանի հավաստմամբ՝ այս ծրագրի իրականացմամբ կամբողջանա մանկապարտեզի հիմնանորոգման վերջին տարիների գործընթացը, և հաստատությունը կաշխատի ողջ ծանրաբեռնվածությամբ՝ 120 տեղով: «Լճաշենի մանկապարտեզն այժմ գործում է երեք խմբերով՝ 90 տեղով: Այս ծրագրի իրականացման արդյունքում կբացվի նաեւ չորրորդ խումբը, որտեղ կընդգրկվեն եւս 30 երեխա: Բացի այս, Լճաշենի համայնքապետարանը ներկայացրել է սուբվենցիոն ծրագրերի մասնակցության եւս երկու հայտ, որոնք գտնվում են հաստատման փուլում: Մի ծրագրով նախատեսվում է փողոցի ասֆալտապատում, մյուսով՝ լուսավորվածության ցանցի ընդարձակում»,-նշեց համայնքի ղեկավարը: