29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում պատգամավորների հարցին ի պատասխան անդրադարձավ գազի սակագնի հնարավոր թանկացմանը:
«Գազի հարցը մտահոգիչ է, որովհետև ընդհանուր առմամբ այն մղումը, որ Ռուսաստանի Գազպրոմի մեր գործընկերներն ունեն՝ տնտեսապես ավելի մրցունակ դարձնել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, դա մեզ համար հասկանալի և ընդունելի ձգտում է, որովհետև եթե խողովակը չսպասարկվի, մեկ-երկու տարուց այն ուղղակի շարքից դուրս կգա, գազը չի հասնի տեղ: Որպեսզի այդ խողովակը լինի, պետք է, որ ընկերությունը պատշաճ շահույթ ունենա, որպեսզի այդ շահույթով սպասարկի այդ ենթակառուցվածքը: Բայց հիմա այս փուլում մենք ի՞նչ խնդիր ենք տեսնում:
Մենք կարծում ենք, որ մեր ռազմավարական գործընկեր երկրի կազմակերպությունը այս համընդհանուր ճգնաժամի պայմաններում ու էներգակիրների շուկայի փլուզման պարագայում պետք է այլ մոտեցում ցուցաբերի: Եվ մենք կփորձենք մեր գործընկերների հետ խոսել, մանավանդ ԵԱՏՄ օրակարգում ամենակարևոր խնդիրներից մեկը էներգետիկ ընդհանուր շուկայի ձևավորումն է: Եվ մենք կարծում ենք, որ այսօրվանից այդ տրամաբանությամբ պետք է շարժվենք առաջ»,- ասաց Փաշինյանը: