կարևոր
1732 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-06 12:21

Ջալալ Հարությունյանի գլխավորությամբ անց է կացվել ծառայողական խորհրդակցություն

Ջալալ Հարությունյանի գլխավորությամբ անց է կացվել ծառայողական խորհրդակցություն

Մայիսի 5-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի գլխավորությամբ, ՊԲ շտաբի նիստերի դահլիճում, անց է կացվել ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարները:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, խորհրդակցության ժամանակ քննարկվել են համաբանակային նշանակության ընթացիկ ու առաջիկա անելիքների համալիրը, անդրադարձ է կատարվել այն հանձնարարականների կատարմանը, որոնք ստացել էին խորհրդակցության մասնակիցները պաշտպանական գերատեսչության ղեկավարի կողմից:

Ծառայողական խորհրդակցության ավարտից հետո բանակի, միավորումների և զորամասերի հրամկազմի ներկայացուցիչները ժամանել են բանակի «Ասպարեզ» ուսումնական կենտրոն, որտեղ ծանոթացել են նորարարական տեխնիկական լուծումներով արդիականացված հրաձգային զինատեսակների տեխնիկական հնարավորություններին ու կիրառման առանձնահատկություններին: