29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Ֆրանսիայի Սենատն առաջին ընթերցմամբ հավանության է արժանացրել կորոնավիրուսով պայմանավորված երկրում առկա արտակարգ դրության ժամկետը մինչև հուլիսի 10-ը երկարաձգելու նախագիծը:
«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ սենատորները քվեարկել են արտակարգ դրությունը մինչև հուլիսի 10-ը երկարաձգելու նախագծի օգտին, թեպետ, ի սկզբանե կառավարությունը նախատեսում էր երկարաձգել մինչև հուլիսի 24-ը: Նախագիծը ենթադրում է հետևել կորոնավիրուսով վարակվածներին և նրանց կոնտակտավորներին: Այս մասին «Թվիթեր»-ում նշել է սենատոր Ֆիլիպ Բան: Նախագծով նախատեսվում է նաև, որ ընտանեկան բռնության զոհ դարձած կանայք պետք է մեկուսացման կամ կարանտինի ռեժիմը պահպանեն ամուսնուց հեռու՝ առանձին պայմաններում:
Նախագիծը մայիսի 6-ին կդիտարկի Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը:
Ակնկալվում է, որ Ֆրանսիան կսկսի փուլային տարբերակով դուրս գալ կարանտինից մայիսի 11-ին: Վարչապետ Էդուար Ֆիլիպը ներկայացրել էր ինքնամեկուսացումից դուրս գալու նախագիծ՝ հայտարարելով մանկապարտեզների, դպրոցների, խանութների փուլ առ փուլ բացման մասին: Ռեստորաններն ու սրճարաններն առայժմ փակ կմնան: Մայիսի 11-ից պարտադիր կլինի հասարակական տրանսպորտում պաշտպանիչ դիմակ կրելը: