27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գիծ հեռախոսահամարներին ստացվող հեռախոսազանգերն 2019 թվականին աճել են 2 անգամ։ Մասնավորապես, 2016 թվականին ստացված հեռախոսազանգերի թիվը կազմել է 2,086, 2017-ին՝ 1,876, 2018-ին՝ 2,802, իսկ 2019 թվականին այդ ցուցանիշն աճել է՝ դառնալով 6,210 հեռախոսազանգ: Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։
«Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու համար կարող եք զանգահարել 116 կամ 096-116-100 հեռախոսահամարներով։
Վերջին հեռախոսահամարը հնարավորություն է տալիս զանգահարել նաև WhatsApp և Viber համակարգերի միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ։