կարևոր
827 դիտում, 1 տարի առաջ - 2020-05-06 11:26

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի որոշ հատվածների գազամատակարարումը 9 ժամով կդադարեցվի

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի որոշ հատվածների գազամատակարարումը 9 ժամով կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի կառուցման հետ կապված՝ գազատարների ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 7-ին ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի Հաղթանակ, Դեղոյան, Նորիկի, Լյովայի, Վարդանյան փողոցների գազասպառողների, ինչպես նաև «Արմենիկում» ՓԲԸ-ի գազամատակարարումը: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ներիի հետ կապերի ծառայությունից։