կարևոր
1750 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-06 09:51

Ստեփանակերտի երթուղային ավտոկանգառներում տեղադրվել է ալկոգելային սպրեյների հերթական խմբաքանակը

«Առողջ Արցախ» կամավորական ծրագրի շրջանակներում Ստեփանակերտի երթուղային ավտոկանգառներում տեղադրվել է ալկոգելային սպրեյների հերթական խմբաքանակը:
Ծրագրին աջակցել է առողջապահության նախարարությունը՝ տրամադրելով թվով 100 հատ (0.5 լիտրանոց) և «Ստեփանակերտի Կոնյակի գործարան» ՓԲԸ-ն թվով 40 հատ (1 լիտրանոց) ալկոգելային սպրեյներ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Ինչպես տեղեկացնում են նախաձեռնության պատասխանատուները, ծրագիրը կրելու է շարունակական բնույթ՝ ըստ անհրաժեշտության: