20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Մայիսի 5-ին, ժամը 12:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Էզրաս Հասրաթյան փողոցի տներից մեկի մոտակայքում ծառը կոտրվել, ընկել է տանիքի վրա եւ վնասել այն։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ գերեզմանատան տարածքում գտնվող ծառը հիմքից կոտրվել եւ ընկել է տներից մեկի տանիքի վրա, ինչի հետեւանքով վնասվել է տանիքից՝ մոտ 3 քմ հատված, գերեզմանատան պարիսպը՝ մոտ 4.5 քմ եւ կից տաղավարը:
Դեպքի վայրում եղել է հատուկ տեխնիկա։ Փրկարարները օգնել են ծառը հեռացնել տանիքից: